Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազայից տեղի չի ունեցել բաժանորդային տվյալներին վերաբերող արտահոսք․ ընկերությունը հերքում է

Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է․

«Ի պատասխան առանձին ԶԼՄ-ներով այսօր շրջանառվող տեղեկությունների, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազայից տեղի է ունեցել բաժանորդային տվյալներին վերաբերող արտահոսք, ընկերությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունները՝ որպես իրականությանը չհամապատասխանող:

Վիվա-ՄՏՍ-ի տվյալների բազաները լիարժեք պաշտպանված են. ընկերության բաժանորդների անձնական տվյալների մշակումն ու պահպանումն իրականացվում է ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) միջազգային ստանդարտի պահանջների կիրառման համապատասխան:

Վիվա-ՄՏՍ-ը երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների և Վիվա-ՄՏՍ-ի Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով սահմանված դրույթների»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել