Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Պուտինի հետ տարիներ առաջ կայացած պաշտոնական հանդիպման մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տարիներ առաջ իր և ՌԴ նախագահի պաշտոնական հանդիպմանը, լուսանկարներ հրապարակել։

«2005թ․ մարտի 24-25-ին Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստանում էր։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում էին և իրականացվեցին մի շարք հանդիպումներ։ Նախագահները նաև առանձնազրույց են ունեցել, խոսել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, քննարկել Հայաստանում ռուսական ներդրումների ակտիվացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Սակայն աշխատանքային այցի առանցքային իրադարձությունը Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների հանդիսավոր մեկնարկն էր»,-նշել է նա։

Возможно, это изображение (один или несколько человек и текст)Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и текст)Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и текст)Возможно, это изображение (один или несколько человек и текст)Возможно, это изображение (один или несколько человек и текст)Возможно, это изображение (стоит и текст)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել