Այսօր բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը

Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

«Կառուցապատումն արել է Tashir խումբը՝ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Ստորգետնյա անցումը ներառական է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Ներքեւում կան առեւտրի կետեր ու հանրային սննդի օբյեկտներ։

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել