Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ երիտասարդներ նստացույց են անում կառավարության շենքի դիմաց:
«Ազատագրում» նախաձեռնության անդամները մի քանի րոպե կառավարության դիմաց նստելուց հետո, կշարունակեն իրենց ակցիաները քաղաքի տարբեր հատվածներում:
Նախաձեռնության անդամներից մեկի խոսքով՝ իրենց նպատակն է, որ երկրում վերականգնվի հարգանքը մեկը մյուսի նկատմամբ: «Մենք չենք ասում որևէ մեկին եկեք, եղեք մեր կողքին, մենք ասում ենք եկեք եղեք, հայրենիքի կողքին: Մեր նպատակն է, որ նոր ընտրություններ լինեն, չենք ուզում որևէ մեկին վնասենք, ամեն ինչ անելու ենք, որ լավ լինի: Եկել ենք և հաղթելու ենք, հեռացնելու ենք դավաճան ղեկավարներին»,-ասաց ակցիայի մասնակիցը: