Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարաությունից հայտնում են, որ մարտի 16-ին, ժամը 07։20-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 800 խմ) Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ախթալայի կամուրջի մոտակայքում. Թումանյանի «ՃՇՇ»-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը, որը դարձել է միակողմանի երթևեկելի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել