Բքի պատճառով փակ ճանապարհներ կան

Մարտի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել