Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջերս հաճախակի են դարձել դպրոցների՝ հեռավար ուսուցման անցնելու խոսակցությունները։ Նման որոշում չկա։ Դպրոցները շարունակում են գործել առողջապահության նախարարության սահմանած կանոններով՝ առկա ձևաչափով։ Հեռավար ուսուցումը գործում է իբրև ժամանակավոր լուծում այն դպրոցների համար, որտեղ դեպքերի 10 և ավել տոկոս թիվ կա։ Դեպքերի աճից խուսափելու համար կարևոր է խստիվ հետևել կանոններին»։