Տաղավարը ամենագեղեցիկներից մեկն է եղել․ Հակոբ Արշակյանը՝ IDEX-2021-ի հայկական տաղավարի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը  այսօր՝ մարտի 3-ին, անդրադարձել է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությանy, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությանը։

Փետրվարի 25-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցության ձևաչափի և ձևանմուշների հետ կապված խնդիրներ էին առաջացել․ «Նշանակել եմ ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կբերվեն, եթե իհարկե պարզվի, որ մեր պաշտոնյաները իրենց անելիքի մեջ թերացել են»։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում նշվում է․

«Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»,-նշված է եղել հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել