ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այսօր՝ մարտի 3-ին, անդրադարձել է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությանy, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությանը։
Փետրվարի 25-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցության ձևաչափի և ձևանմուշների հետ կապված խնդիրներ էին առաջացել․ «Նշանակել եմ ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կբերվեն, եթե իհարկե պարզվի, որ մեր պաշտոնյաները իրենց անելիքի մեջ թերացել են»։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրա վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում նշվում է․
«Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:
Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։
Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»,-նշված է եղել հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։