Օնիկ ջան, մեծ սխալ ես թույլ տվել, քո ղեկավարի հրամանները չես կատարել, այլ մեծ մերժվածի հրամանները․ Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությամբ փորձել է դրդել դուրս գալ պետության դեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԳՇ հայտարարությունը այդ թվում 2008թ․ իշխող շրջանակների կողմից զինվորականների կողմից ազդեցություն ցուցադրելու արդյունք է։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այդ թվում Սերժ Սարգսյանն է, ԶՈՒ որոշ գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով, նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է։

ԳՇ հայտարարությունը անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։

ԳՇ այն պետը, որը անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008թ․ նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, ՀՀ-ն ԳՇ նման պետ չի կարող ունենալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել