Հոկտեմբերին հանրաքվե կկայանա՝ կիսանախագահական կառավարմանը վերադառնալու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

Ի վերջո պետք է խոստովանել, որ 2015-ին գրված և 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Այս մասին հրապարակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։

«Ի վերջո՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի։ Այս գործընթացը մենք պիտի իրականացնենք ԱԺ-ի, կառավարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Մինչ դա, կան հոդվածներ Սահմանադրության մեջ, որոնք փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե և դրանք կարելի է փոխել ԱԺ-ի քվեարկության միջոցով»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել