Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։
Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։
Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։
Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»։
Նշենք, որ ըստ ոստիկանության՝ պատգամավորին հայհոյած անձը, ձերբակալվել էր փետրվարի 27-ին, ժամը 08:45-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում: Նշվում է, որ նա նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 26-ին «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա էին հարձակվել: