ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած անձը ազատ է արձակվել. փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։

Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։

Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։

Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»։

Նշենք, որ ըստ ոստիկանության՝ պատգամավորին հայհոյած անձը, ձերբակալվել էր փետրվարի 27-ին, ժամը 08:45-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում: Նշվում է, որ  նա նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 26-ին  «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա էին հարձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել