«Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչի». Արսեն Ջուլֆալակյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական զրույցներում, սոցիալական հարթակներում և հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ առաջացնելու համար, և դա զուտ ժամանակի հարց է։

Փաստորեն, ժամանակն եկավ։
Հուսամ՝ հանրությունը խոհեմ կգտնվի և անպատասխան կթողնի նրա կոչերը։
Չի՛ կարող երկիրը նման կերպ ղեկավարվել։
Սա ուղղակի կործանարար է բոլոր առումներով։ Ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում։ Միակ խոհեմ ելքը կամավոր հրաժարական տալն է և կրել պատասխանատվություն պատերազմի արդյունքի համար։
Իսկ Ազգի համար,հիրավի,սթափվելու պահ է։
Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել