Դաշնակցական երիտասարդներն աղբարկղերով փակել են Խանջյան փողոցը

Դաշնակցական երիտասարդներն աղբարկղերով փակել են Խանջյան փողոցը։

«Մենք չենք համակերպվելու անհայրենիք Նիկոլի տեսակի հետ», – հայտարարեցին փողոց փակած երիտասարդները։

Այս պահին Խանջյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։ Վարորդները պահանջում էին բացել փողոցը, սակայն ցուցարարները չգնացին այդ քայլին. ճանապարհ բացվեց միայն Շտապօգնության մեքենայի համար։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթ են անում Երևանի փողոցներով։ Քայլերթը մեկնարկել է Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Քաղաքացիները քայլերթով գնացին դեպի Ազգային անվտանգության ծառայություն, այնուհետև՝ ոստիկանություն։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նրանք ուղերձ ունեն փոխանցելու։

«Մենք թույլ չենք տալու, որ պետական տեռորի միջոցով մեր երկրում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա։ Ոստիկանության սպաներ, ևս մեկ անգամ դիմում ենք ձեզ․ ուշքի եկեք, մի ծառայեք այդ խելագարին։ Մի ենթարկվեք այդ խելագարի ապօրինին հրամաններին, կանգնեք ժողովրդի կողքին»,-նշեց նա։

Նախնական տվյալներով, երթին մի քանի հազար մարդ է մասնակցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել