Սոցիալական հաստատությունների և բնակելի շենքերի էլեկտրամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական ավտոշարասյունը, որը բաղկացած էր 25 Կամազ ռազմական ավտոմեքենայից և ուղեկցող մեքենաներից, շուրջ 185 տոննա բեռ հասցրել է Քարվաճառի շրջան (արտադրող կայաններ, էլեկտրական սարքավորումներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր): Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարաության հաղորդագրությունից:
Հաողրդագրության մեջ նշված է, որ ադրբեջանական կողմին օգնությունը ցուցբերվել է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի կետերի հիման վրա: