Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին՝ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ

Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական բանակին սատար կանգնելու, առկա փոխգործակցությունն առավել սերտացնելու և նոր, հեռանկարային ծրագրեր մշակելու պատրաստակամություն է հայտնել»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել