Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա իրավիճակը, հանրային խորհրդի անդամների հետ քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հայկական բանակին սատար կանգնելու, առկա փոխգործակցությունն առավել սերտացնելու և նոր, հեռանկարային ծրագրեր մշակելու պատրաստակամություն է հայտնել»,- ասված է հայտարարության մեջ: