ԱԱՏՄ աշխատակիցները հանդիպում են ունեցել «Երևանտրանս» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագետները հանդիպել են «Երևանտրանս» ՓԲ ընկերության ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործունեություն իրականացնող 40-ից ավելի կազմակերպությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ։ Հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Տեսչական մարմնի աշխատակիցները վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված COVID-անվտանգության նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։

Քննարկման ավարտին ընկերությունների պատասխանատուներին տրամադրվել են իրազեկման թերթիկներ՝ տրանսպորտային  միջոցներում փակցնելու համար։

ԱԱՏՄ մասնագետները ընկերությունների ներկայացուցիչներին մեկ անգամ ևս  հորդորել են  խստորեն պահպանել սահմանված անվտանգության նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել