Մահափորձ Հրազդանի կիրճում

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ Կ.-Ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ նոյեմբերի 21-ին` ժամը 01-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում` Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարող հատվածում, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդիպակաց գոտով դեպի Հրազդանի կիրճ երթևեկելիս իր կողմից ապօրինի կրվող, հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակով մոտ հինգ մետր հեռավորությունից, սպանելու դիտավորությամբ կրակոց է կատարել՝ այդ պահին իր երթևեկելի գոտով ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կարո Կ.-ի և ավտոմեքենայի դիմացի աջ նստատեղին նստած Դավիթ Ա.-ի ուղղությամբ, սակայն գնդակը դիպչելով ավտոմեքենայի դիմապակուն՝ անդրադարձում է կատարել, որով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի հասցրել ավարտին։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել