Հունվարի 14-ից Գորիսից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ՝ անվճար հիմունքներով

Հունվարի 14-ից դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ ՝ անվճար հիմունքներով։ Այս մասին հայտնում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով, սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան , Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։

Բնակիչների ուղևորափոխադրումները Գորիս քաղաքից դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելու են հետևյալ գրաֆիկով՝

Երկուշաբթ, չորեքշաբթի, ուբաթ օրերին, ժամը՝ 09։00-ին Գորիս-Ներքին Խնձորեսկ,

Ժամը՝ 10։30-ին Ներքին Խնձորեսկ- Գորիս

Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը՝ 09։ 00-ին, Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ,

Ժամը 13։00-ին՝ Շուռնուխ –Բարձրավան-Որոտան-Գորիս:

Ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել՝ բնակավայրերի բնակիչների պահանջով։

Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից / Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել