Զինծառայողը հայհոյել և հարվածել է պետին

Պարույր Գ.-ին և Մարտիրոս Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, գտնվելով ժամկետային զինծառայության մեջ ՀՀ ՊՆ X զորամասում` Պարույր Գ.-ն` որպես 2-րդ ՀԳ-ի X-րդ ՀՎ-ի X-ին ՀԴ-ի X-ին ՀՋ-ի հրամանատար, կոչումով կրտսեր սերժանտ, նույն զորամասի զինծառայող` շարքային Մարտիրոս Մ.-ի նկատմամբ զիվորական կոչման բերումով հանդիսանալով պետ, 01.12.2012թ. զորամասի X-րդ ՀՎ-ի միջանցքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծագած վիճաբանության ժամանակ վիրավորել, ապտակել և քաշքշել է Մարտիրոս Մ.-ին, իսկ վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ տալով` բռունցքով հարվածել է իր նկատմամբ պետ հանդիսացող Պարույր Գ.-ի դեմքին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Գործով մեղադրյալներ Պարույր Գ.-ի և Մարտիրոս Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել