Պետական հակահրդեհային ծառայությունը և պետական հրդեհային տեսչությունը

Պետական հակահրդեհային ծառայությունն իր ուժերով ու միջոցներով կազմակերպում և ապահովում էհրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ, սահմանված կարգով մշակում է բնակավայրերի և օբյեկտների հրդեհականխարգելիչ միջոցառումներ:

Հրդեհային պահպանության մարտական և ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնում է պետական հակահրդեհային ծառայության և պետական հրդեհային տեսչության ընդհանուր ղեկավարում:

Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության և պետական հրդեհային տեսչության աշխատակիցները կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետականհրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների ձևերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել