Խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արտյոմ Ս.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 28.02.1996թ. Սպիտակի զինկոմիսարիատում անցել է կցագրում, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն մինչև զորակոչային տարիքի հասնելը հեռացել է բնակության վայրից և այդ կերպ խուսափել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական` 1997թ. գարնանային զորակոչից` չունենալով այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքեր:

Մեղադրյալի նկատմմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել