Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ, որպեսզի թույլ չտան արձակուրդ եկած իրենց երեխաներին տանել Արցախ՝ շարունակելու ծառայությունը:
Ծնողներից մի քանիսը ներս էին մտել, բանակցելու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:
«Ես մի բան հասկացա, որ գնդապետը, ով խոսեց մեզ հետ, ինքն անզոր է, ոչ մի բան չի կարող անել: Նա ասաց, որ բոլորը հետ են գնալու»,- ասաց ժամկետային զինծառայողի ծնողը, ով մանսակցել էր էր ՊՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը: