Գողության փորձ «Ոսկու աշխարհ» տոնավաճառից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Մհեր Պ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 10-ին`ժամը 16:30-ի սահմաններում, Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի Զարինա Գ.-ին պատկանող թիվ 66ա տաղավարից փորձել է գաղտնի հափշտակել զգալի չափի` 229.500 ՀՀ դրամ արժողության ոսկյա մատանին և 1 զույգ ականջօղերը, սակայն հանդիպելով Զարինե Գ.-ի դիմադրությանը` դիմել է փախուստի և հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Մեղադրյալի նկատմամբ խափաման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել