Հերթական սեքսուալ բնույթի բռնի գործողությունը անչափահասի նկատմամբ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Էրիկ Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 2012թ. օգոստոսի 12-ին` ժամը 20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային թեթև աստիճանի հարբածության վիճակում, իր ` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, Զ. Անդրանիկի X-րդ փողոցի X տան ննջասենյակում, ակնհայտ 14 տարին չլրացած` 27-01-2005թ. ծնված Վալենտինա Վ.-ի անօգնական վիճակն օգտագործելով, այն է` դիմադրություն ցույց տալու տուժողի անկարողությունն օգտագործելով`իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու եղանակով սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել նրա նկատմամբ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել