Բնակավայրերի սահմանագծերում ընդգրկված հողերի օգտագործման սահմանափակումները

Գլխավոր հատակագծերին և հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան կարող են սահմանափակվել քաղաքացիներին ու իրավաբանական անձանց` պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերից հողամասեր տրամադրելը, շենքեր և շինություններ կառուցելը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը:

Բնակավայրերի սահմանագծերում ընդգրկված հողերում ընդերքի ու բնական պաշարների օգտագործումը սահմանափակվում կամ արգելվում է, եթե նման գործողությունները կարող են վտանգ ստեղծել մարդկանց կյանքի ու առողջության համար և վնաս պատճառել շրջակա բնական միջավայրին:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել