Գլխավոր հատակագծերին և հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան կարող են սահմանափակվել քաղաքացիներին ու իրավաբանական անձանց` պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերից հողամասեր տրամադրելը, շենքեր և շինություններ կառուցելը, ինչպես նաև ներդրումային գործունեությունը:
Բնակավայրերի սահմանագծերում ընդգրկված հողերում ընդերքի ու բնական պաշարների օգտագործումը սահմանափակվում կամ արգելվում է, եթե նման գործողությունները կարող են վտանգ ստեղծել մարդկանց կյանքի ու առողջության համար և վնաս պատճառել շրջակա բնական միջավայրին:
Աղբյուր՝ Իրավաբան.net