Երևանի ավագանու ապրիլի 17-ին գումարված արտահերթ նիստում ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ավագանին հավանություն է տվել նաև Հայաստանի վաստակավոր շինարար Բաղդասար Արզումանյանի և Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Էդվարդ Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Աղբյուրը` Իրավաբան.net