Դեմքով հարվածել է դռանը և վնասել աչքը

Արաբկիր և Քանանքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արտակ Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի նորոգման դասակի մեխանիկ վարպետ, կոչումով եֆրեյտոր, նախ՝ զորամասի ավտոհավաքակայանի հերթապահության մասնաշենքում գտնվող հերթապահի հանգստի սենյակում, այնուհետև նույն մասնաշենքի մուտքի դռան մոտ ջրի շշի համար վիճաբանել է նույն զորամասի նախկին ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Վահագն Ա.-ի հետ և բռնություն գործադրելով` ուժեղ հրել է նրան մեջքից, ինչի հետևանքով վերջինս դեմքով հարվածել է ավտոհավաքակայանի հերթապահության մասնաշենքի դռանը և աջ աչքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել