Մկրատի «օգնությամբ» հափշտակել է էլեկտրահաղորդման պղնձյա մալուխ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է  առել  քրեական գործն  ըստ մեղադրանքի  Վահագն Գ.-ի:

 Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2012թ. նոյեմբերի 07-ի լույս 08-ի գիշերը` ժամը 04-00-ի սահմաններում, իրեն պատկանող ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Խ.Ղազարյանին պատկանող «Մգրագոմ» ՍՊԸ-ի չցանկապատված քարհանքի տարածք և օգտվելով գիշերային ժամ լինելու, շրջապատում մարդկանց բացակայության հանգամանքից, նախապես այդ նպատակով իր հետ վերցրած մկրատով կտրել և այնտեղից գաղտնի հափշտակել է ՍՊԸ-ին պատկանող քարհատ հաստոցի խոշոր չափի` շուրջ 861.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի 123 մետր երկարության էլեկտրահաղորդման պղնձյա մալուխ:

Մեղադրյալի  նկատմամբ խափանման միջոց  է  ընտրվել  կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել