Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վահագն Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2012թ. նոյեմբերի 07-ի լույս 08-ի գիշերը` ժամը 04-00-ի սահմաններում, իրեն պատկանող ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Մաստարա գյուղի վարչական տարածքում գտնվող Խ.Ղազարյանին պատկանող «Մգրագոմ» ՍՊԸ-ի չցանկապատված քարհանքի տարածք և օգտվելով գիշերային ժամ լինելու, շրջապատում մարդկանց բացակայության հանգամանքից, նախապես այդ նպատակով իր հետ վերցրած մկրատով կտրել և այնտեղից գաղտնի հափշտակել է ՍՊԸ-ին պատկանող քարհատ հաստոցի խոշոր չափի` շուրջ 861.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքի 123 մետր երկարության էլեկտրահաղորդման պղնձյա մալուխ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net