Արդյունքում որքա՞ն կվճարի «Մաքս Կոնցեռնը»

ՀՀ ԿԱ ՊԵԿ Կոտայքի ՏՀՏ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 8.000.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին։
09.07.2009թ.-ին «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության և «Ալմաքար» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որով պատասխանատու կողմը «Ալմաքար» ՍՊ ընկերության յուրաքանչյուր ամիս պետք է վճարի 720.000 դրամ` որպես վարձավճար։
26.08.2011թ. Կոտայքի ՏՀՏ և «Ալմաքար» ՍՊ ընկերության միջև կնքվել է պահանջի իրավունքի զիջելու մասին պայմանագիր։
Սույն պայմանագրով Ցեդենտը` «Ալմաքար» ՍՊԸ, Ցեսիոնարին` Կոտայքի ՏՀՏ է զիջում, իսկ Ցեսիոնարն ընդունում է «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության նկատմամբ որպես պարտատիրոջ ունեցած 8.000.000 դրամի պահանջի իրավունքը, որն առաջացել է Ցեդենդի և պարտապանի միջև 09.07.2009թ. կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա։
03.08.2012թ. Կոտայքի ՏՀՏ ներկայացուցիչը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, համաձայն որի` «Մաքս Կոնցեռն» ՍՊ ընկերության կողմից վճարվել է 7.200.000 դրամը, ուստի իրենք պահանջը պնդում են 800.000 դրամ բռնագանձելու մասով։
Սույն գործով դատարանը գտավ, որ գումարի բռնագանձման հիմքում դրված պարտավորության չափի վերաբերյալ ապացույցները հայցը հիմնավորելու տեսանկյունից պատշաճ չեն և դրանցով գումարի բռնագանձման պահանջը ենթակա է մերժման։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ՊԵԿ-ի բերված վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի: Սակայն սույն որոշուման հետ ևս համաձայն չլինելով` ՊԵԿ-ն

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել