Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Լենսերի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում մոտ 200 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրոնավորների` կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն»: