Այն, ինչ անում է Ադրբեջանը, կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն․ Համլետ Պետրոսյան

Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Լենսերի Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում մոտ 200 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրոնավորների` կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել