Ընկել է գնացքի տակ

Ապրիլի 12-ին, ժամը 04.06-ին տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ինչպես տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնից, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակիչ` 1932 թ. ծնված Ծ. Խաչատրյանին:

Փրկարարները Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել