Ովքե՞ր չեն կարող մասնակցել գնումների գործընթացին

Բացառությամբ բանակցային ընթացակարգով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով գնում կատարելու դեպքերի` գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն անձինք`

1) որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ.
2) որոնք ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով.
3) որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.
4) որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում`
ա. ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,
բ. գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ,
գ. որպես ընտրված մասնակից մեկ անգամից ավելի հրաժարվել է պայմանագիր կնքելուց,
դ. օրենքով նախատեսված կարգով մասնակցի առնչությամբ կայացվել է որոշում գնումների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,
ե. երբ առկա է սույն մասի 3-րդ կետով նախատեսված հանգամանքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել