Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը, պետական կառավարման բոլոր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների պայմանների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ կանոնների կիրառումը:
Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Աղբյուր՝ Իրավաբան.net