Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործըն ըստ մեղադրանքի Գագիկ Յ.-ի:
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 10-ին, չարաշահելով Սյուզաննա Ս.-ի վստահությունը, տաքսի վարելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, <<Օպել Աստրա>> մակնիշի, 34 LD 296 համարանիշի ավտոմեքենան, դրա վրայից ապամոնտաժել և հանել գազի գլանանոթն իր սարքավորումներով և այն առանձին վաճառել Ներսես Հ.-ին, իսկ ավտոմեքենան ներկայացնելով որպես իր սեփականություն` 400 000 ՀՀ դրամի դիմաց մի քանի օր անց վաճառել է Վոլոդյա Հայրապետյանին` Սուզաննա Ս.-ին պատճառելով խոշոր չափերի` 911000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net