Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գարիկ Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 10-ին, չարաշահելով Սվետլանա Ս.-ի վստահությունը, տաքսի վարելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է վերջինիս պատկանող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, դրա վրայից ապամոնտաժել և հանել գազի գլանանոթն իր սարքավորումներով և այն առանձին վաճառել Ստյոպա Հ.-ին, իսկ ավտոմեքենան ներկայացնելով որպես իր սեփականություն` 400.000 ՀՀ դրամի դիմաց մի քանի օր անց վաճառել է Վիգեն Հ.-ին` Սվետլանային պատճառելով խոշոր չափերի` 911000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net