Արցախցիները վերադառնում են տուն. Էջմիածնի քաղաքապետարան

Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են.

«Արցախցիները վերադառնում են տուն
Պատերազմի օրերին մեր քաղաքում ապաստանել են ավելի քան 1500 արցախցի՝ շուրջ 250 ընտանիք: Այս ընթացքում անհատների, գործարար-բարերարների եւ կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք այս ընտանիքներին ապահովել սնունդով, անհրաժեշտ հագուստով եւ իրերով: Մեծ մասին ապահովել ենք նաեւ կացարանով: Այս մասին մանրամասն հաշվետվությամբ հանդես կգանք առաջիկայում:

Այսօր արդեն ձեռնամուխ ենք եղել Արցախ վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխումն իրականացնելու գործընթացին. տուն վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքներն արդեն 2 օր է անվճար ուղեւորվում են ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ:

Այս օրերին Արցախում է լինելու նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Այցի շրջանակում քաղաքապետը հանդիպումներ է ունենալու իրավասու պատկան մարմինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու անելիքները եւ այս պահին Էջմիածնում գտնվող արցախահայությանն աջակցելու հետագա քայլերը»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել