Քաղաքացիների կողմից դատական ակտը չկատարելու դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության՝ առաջին անգամ չկատարելու համար վարչական, երկրորդ անգամ՝ քրեական:
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) այդ ակտերում սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում այդ ակտերն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, քաղաքացիների կողմից դիտավորությամբ չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` հիսուն հազարից հարյուր հազար դրամի չափով:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) քաղաքացու կողմից չկատարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատժվում է տուգանքով` երեք հարյուր հազարից հինգ հարյուր հազար դրամի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
«Դատական ակտը չկատարելու համար վարչական պատասխանատվության հարցերը քննում են վարչական դատարանները դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմնի (պաշտոնատար անձի) հայցադիմումով»,-Իրավաբան.net-ին տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net