Հայրենիքի պաշտպանության համար զոհվել է ՀՊՄՀ ուսանող Հայկ Նալբանդյանը

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից հայտնում են.

«Հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում Մանկավարժական համալսարանը կրկին կորուստ ունի. զոհվել է Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստ մասնագիտության հեռակա ուսուցման 2019 թ. շրջանավարտ Հայկ Գևորգի Նալբանդյանը։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմ ն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Հայկ Նալբանդյանի հարազատներին, դասընկերներին ու զինակիցներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել