Ապրիլի 5-ին, ժամը 20.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նորքի 9-րդ փողոցի թիվ 64 տան դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Աղբյուր՝ Իրավաբան.net