Ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր կա՞ն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Կառլեն Մ.-ի և Սիմոն Վ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս Կառլեն Մ. ԱՁ-ի անունից ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր կազմելով և ստանալով խոշոր գումարներ` խուսափել են հարկեր վճարելուց` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս։

Գործով մեղադրյալ Կառլեն Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում, իսկ Սիմոն Վ.-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել