Ինչպե՞ս է կատարվում մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցում

Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` վարչական շրջանի ղեկավարի) կամ լիազորված անձի կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա:

Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է իր դիմումի հիման վրա:

Նշենք, որ ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել