Կեղծել և իրացրել են «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի լիցքավորման 20 լիտր չափաքանակով կտրոններ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում անմեղսունակ Հովհաննես Մ.-ի, Աշոտ Ս.-ի և Մերուժան Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Հովհաննես Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Աշոտ Ս.-ի և Մերուժան Ս.-ի հետ, գործելով միասնական հանցավոր դիտավորությամբ 2012թ. սեպտեմբեր ամսին «Ֆլեշ» ՍՊ ընկերության կենտրոնական գրասենյակից գնել են մեկ հատ վառելիքի լիցքավորման 20 լիտր չափաքանակով X համարի կտրոն, որից գունավոր տպիչ սարքի միջոցով 2012թ. սեպտեմբեր ամսին պատրաստել են «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող վառելիքի լիցքավորման 20 լիտր չափաքանակով կեղծ կտրոններ և չարաշահելով Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գործող «Ռանօյլ» բենզալցակայանի աշխատակցի, ինչպես նաև Երևան քաղաքի Անդրանիկի 93 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակցի վստահությունը՝ 2012թ. սեպտեմբերի սկզբներին յուրաքանչյուրը 9000 ՀՀ դրամով իրացրել են չորս հատ «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը պատկանող վառելիքի լիցքավորման 20 լիտր չափաքանակով կեղծ կտրոններ՝ աշխատակիցներին պատճառելով ընդհանուր զգալի չափի գույքային վնաս։

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել