ՔԿԱԳ մարմնի ղեկավարին և աշխատողին քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման կապակցությամբ անձի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, ինչպես նաև դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության մարմիններին՝ հարուցված քրեական կամ քաղաքացիականգործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների պահանջով:
Աղբյուրը` Իրավաբան.net