Վարորդը հնարավորություն չի տվել հետիոտնին դուրս գալու վտանգավոր գոտուց և վրաերթի է ենթարկել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գրիշա Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի 12-ին` ժամը 18.30-ի սահմաններում իր վարած «ՎԱԶ–2106» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ջրաշեն գյուղից Լեռնավան գյուղի ուղղությամբ մոտ 40-50 կմ/ժ արագությամբ ընթանալու ժամանակ շուրջ 10-15 մետր հեռավորությունից նկատել է երթևեկելի գոտի մուտք գործած Նվեր Ա.-ին և երթևեկության անվտանգությունն ապահովելու համար ժամանակին չկատարված արգելակամով իր վարած ավտոմեքենայի արագությունը չդանդաղեցնելու կամ էլ լրիվ չկանգնեցնելու միջոցով հնարավորություն չի տվել հետիոտնին դուրս գալու վտանգավոր գոտուց, որի հետևանքով վրաերթի ենթարկելով Վարդգես Ավագյանին` նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս։

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:

Գործով մեղադրյալ Գրիշա Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել